ՀՀ նախագահի տիկին Նունե Սարգսյանն Աստանայում մասնակցել է «Աֆղանստանում կանանց իրավունքների և հնարավորությունների ընդլայնումը» տարածաշրջանային համաժողովին, որ նախաձեռնել էր Ղազախստանը` ՄԱԿ Անվտանգության խորհրդում անդամակցության շրջանակում համաշխարհային մակարդակով տղամարդկանց և կանանց իրավահավասարության սկզբունքների տարածմանը նպաստելու նպատակով:
Աֆղանստանի և Կենտրոնական Ասիայի երկրներից բացի, խորհրդաժողովին մասնակցել են ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Հնդկաստանի, Չինաստանի, Ադրբեջանի, ՄԱԿ-ի, ԵՄ պատվիրակությունները:
Հանրապետության նախագահի տիկին Նունե Սարգսյանը ելույթում ընդգծել է կրթության և գիտելիքի դերը Աֆղանստանում կանանց իրավունքների ու հնարավորությունների զարգացման գործում: