Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է Սիրիայի Իդլիբ նահանգում «Ջաբհաթ ան-Նուսրա» խմբավորման դիրքերին բարձր ճշգրտության զենքերով հարվածելու մասին: Հարվածներն ուղղվել են ահաբեկիչների զինապահեստներին, կործանիչները ոչնչացրել են արտադրամասը, որտեղ հավաքվում էին անօդաչու սարքերը: Իդլիբը վերջին ապաէսկալացիոն գոտին է, որը դեռ չի վերադարձել Սիրիայի իշխանությունների վերահսկողության տակ: