ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Կառավարությունը մթերողների հետ կքննարկի խաղողի գնի հարցը

Կառավարությունը մթերողների հետ կքննարկի խաղողի գնի հարցը
06.09.2018 | 15:16

Կառավարությունը հանդիպում կկազմակերպի մթերող կազմակերպությունների հետ՝ քննարկելու խաղողի մթերման գների բարձրացման հարցը` լրագրողներին ասաց գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը:

«Մենք լիահույս ենք, որ հնարավորություն կա գները բարձրացնելու: Մեր հաշվարկները ցույց են տալիս, որ 110 դրամ ինքնարժեքը ճիշտ է հաշվարկված գյուղացիների կողմից»,- ասաց նախարարը: Հարցին, թե երեկ, երբ խաղողագործները փակել էին ճանապարհը ու պահանջում էին մթերման գների բարձրացում, կառավարությունում հրավիրված քննարկումների արդյունքում ի՞նչ եզրահանգում եղավ, նախարարը պատասխանեց, որ երեկ այդ հարցը չի քննարկվել: «Երեկվա քննարկումը ավանդական քննարկում էր, որն ամեն տարի մթերումից առաջ լինում է: Դա պլանավորվել էր մեկ շաբաթ առաջ, օպերատիվ խորհրդակցություն չի եղել: Մենք ասել ենք, որ ակնկալում ենք, որ կմթերվի խելամիտ գներով, ակնկալում ենք, որ վճարումները կլինեն ամենուշը դեկտեմբերի վերջ»,- նշեց նա:

Արթուր Խաչատրյանը, անդրադառնալով գյուղացիների սուբսիդավորման պահանջին, ասել է. «Ճիշտը խաղողի կադաստրի ստեղծումն է, որպեսզի իմանանք ինչ ունենք, ինչքան ունենք, այդ դեպքում կարող ենք սուբսիդավորման մասին խոսել: Իրենք անընդհատ կարող են գին գցել՝ իմանալով, որ պետությունը սուբսիդավորում է: Արդյունքում՝ գյուղացին կարող է ստանալ իր բարձր գումարը, գործարանը՝ իր գումարը, բայց մեր բոլորի հարկերը գնան ոչ արդյունավետ օգտագործման»,- նշեց նա:

Դիտվել է՝ 484

Մեկնաբանություններ