ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Նիկոլ Փաշինյան. Եկել է տնտեսական բարեփոխումներով տնտեսությանը զարկ տալու ժամանակը

Նիկոլ Փաշինյան. Եկել է տնտեսական բարեփոխումներով տնտեսությանը զարկ տալու ժամանակը
06.09.2018 | 20:56

Եկել է տնտեսական բարեփոխումներով տնտեսությանը զարկ տալու ժամանակը, Facebook-յան ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։


«Ու նաև շղթայական ռեակցիա հարուցելու ժամանակը, երբ բազմաթիվ հարցեր կլուծվեն և բազմաթիվ հարցերի լուծման շղթայական գործընթացը կսկսի, այսինքն՝ նրանք, որոնք վերջնական լուծումներ չեն ստանա, առնվազն նրանց լուծման գործընթացը կսկսի», - ասաց նա։ Նիկոլ Փաշինյանն ընդգծեց՝ համոզված է՝ ՀՀ քաղաքացիները լավատես են։ «Մեր ամենակարևոր կարգախոսը, ըստ էության, արդեն իսկ իրականություն է դարձել, և այդ կարգախոսը հետևյալն է, որ Հայաստանում իշխանությունը պատկանում է մեկ բարձրագույն սուբյեկտի ու այդ սուբյեկտը հայ ժողովուրդն է», - ասաց նա։


Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ինքն իրեն վարչապետի կարգավիճակում համարում է ՀՀ քաղաքացիների ներկայացուցիչը։ «Իմ այստեղ լինելը իմաստավորվել է, իմաստավորվում է ու կիմաստավորվի միայն ու միայն այդ կարգավիճակի բերումով», - ասաց նա։ Վարչապետի խոսքով՝ Հայաստանում իշխանության ճակատագիրը որոշում է ժողովուրդը։ «Այն պահին, երբ որ կհեռանամ վարչապետի կարգավիճակից, պետք է լինեն այլևս ինստիտուցիոնալ երաշխիքներ, որ որևէ մեկին հնարավորություն չեն տա իշխանությունը վերցնել ժողովրդի ձեռքից», - ասաց նա:

Դիտվել է՝ 653

Մեկնաբանություններ