ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Մերկել. Գերմանիան շահագրգռված չէ Թուրքիայի տնտեսական թուլացմամբ

Մերկել. Գերմանիան շահագրգռված չէ Թուրքիայի տնտեսական թուլացմամբ
06.09.2018 | 20:57

Գերմանիան շահագրգռված չէ, որ Թուրքիայի տնտեսական իրադրությունը վատանա, և պատրաստ է երկխոսություն վարել նրա հետ, հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը՝ RTL և N-TV հեռուստաալիքներին հարցազրույցում: «Մենք մեր շահերին համապատասխան չէինք գործի, եթե կատարեինք գործողություններ, որոնք ուղղված լինեին Թուրքիայի թուլացմանը», - ասել է նա: Մերկելի խոսքով՝ «Գերմանիան «ռազմավարական առումով շահագրգռված է», որ Թուրքիան զարգանա տնտեսական տեսանկյունից:


Անդրադառնալով գերմանա-թուրքական հարաբերությունների ներկա վիճակին՝ Մերկելը հիշեցրել է, որ ԳԴՀ-ում ծագումով թուրք 3 մլն քաղաքացի է ապրում, ինչն առանձնահատուկ կապում է երկու երկրներին: Միաժամանակ նա նշել է, որ առանձին հարցերի շուրջ, օրինակ, Գերմանիայում Թուրքիայի քաղաքացիների ձերբակալման հարցում, Անկարայի հետ կան «լուրջ տարաձայնություններ»:

Դիտվել է՝ 541

Մեկնաբանություններ