Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն ընդունել է Հայկական բարեգործական ընդհանուր միության նախագահ Պերճ Սեդրակյանին և ՀԲԸՄ Հայաստանի նախագահ Վազգեն Յակուբյանին։ Նախարարը բարձր է գնահատել կառույցի հայանպաստ գործունեությունն ու կարևորել հայկական սփյուռքի ներգրավվածությունը Հայաստանում տեղի ունեցող բարեփոխումներին:
ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանը շնորհակալություն է հայտնել հանդիպման համար, ներկայացրել է Միության՝ տարբեր ոլորտներում իրականացվող ծրագրերը և նախարարի հետ քննարկել արդարադատության ոլորտում համագործակցության հեռանկարները: Արտակ Զեյնալյանը անդրադարձել է նաև ՀԲԸՄ մասնագիտական շրջանակը Արդարադատության նախարարության աշխատանքներում ներգրավվելու հնարավորություններին