ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Վլադիմիր Պուտինը սեպտեմբերի վերջին Ադրբեջան կայցելի

Վլադիմիր Պուտինը սեպտեմբերի վերջին Ադրբեջան կայցելի
07.09.2018 | 12:30

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը սեպտեմբերի վերջին պատրաստվում է Ադրբեջան այցելել` գրում է «Известия»-ն` հղում անելով ՌԴ նախագահի միջազգային հարցերով օգնական Յուրի Ուշակովին։ Պուտինը կլինի նաև Տաջիկստանում և Ուզբեկստանում։

Ուշակովը հայտնել է, որ մինչև տարեվերջ Ռուսաստանը պատրաստվում է հյուրընկալել ՌԴ-Իրան-Ադրբեջան եռակողմ գագաթաժողովը։ «Մեր հերթն է անցկացնելու հանդիպումը, կքննարկենք գործընկերների հետ, թե երբ է նրանց հարմար», - ասել է Ուշակովը։

Դիտվել է՝ 901

Մեկնաբանություններ