ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ ամբողջությամբ ընդունեց ընտրական մի շարք հանցագործությունների համար պատասխանատվությունը խստացնող փոփոխությունների փաթեթը: Արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանի խոսքով՝ դրանք կգործեն Երևանի ավագանու սեպտեմբերի 23-ի ընտրություններում:
Իշխանության ներկայացուցիչները պնդում են, որ նախաձեռնության նպատակը քաղաքացիների ազատ ու անկաշկանդ ընտրության իրավունքն ապահովվելն է: Բարեգործության անվան տակ ընտրողին դրամ, սննդամթերք, ապրանքներ տալը, խոստանալը, կամ ծառայություններ մատուցելը, անգամ մատուցման խոստում տալն այլևս քրեորեն պատժելի արարք կհամարվի, պատիժն էլ 2-6 տարի կլինի: Արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանը գտնում է, որ ընտրությունների ժամանակ բարեգործությունը կաշառք տալու քողարկված ձև է։