ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Նիկոլ Փաշինյան. Հայ-ռուսական հարաբերությունները պետք է լինեն շատ ավելի ռազմավարական, շատ ավելի գործընկերային

Նիկոլ Փաշինյան. Հայ-ռուսական հարաբերությունները պետք է լինեն շատ ավելի ռազմավարական, շատ ավելի գործընկերային
07.09.2018 | 19:32

Ռուսաստանի հետ Հայաստանի հարաբերություններն առանձնահատուկ տեղ ունեն, առանձնահատուկ նշանակություն ունեն` հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Պաշտպանության նախարարության Զինուժ հաղորդաշարին հարցազրույցում։ Վարչապետը հույս է հայտնել, որ այդ հարաբերությունների արդյունավետությունն էականորեն կմեծանա։

«Մեր հարաբերությունները պետք է լինեն շատ ավելի բարձր մակարդակի, շատ ավելի ռազմավարական, շատ ավելի գործընկերային և շատ ավելի եղբայրական», - ասել է Փաշինյանը։ Հարցազրույցի ժամանակ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև ՀԱՊԿ խնդիրներին։
«ՀԱՊԿ երկրների ղեկավարների հետ հենց առաջին շփումներում ինձ համար ակնհայտ դարձավ, որ այս նույն հարցը կա նաև նրանց մոտ՝ առաջինն արձանագրել պրոբլեմի գոյությունը և համբերատար դաշնակցային մթնոլորտում և տրամաբանության մեջ քննարկել հարցերը, որպեսզի մենք իմանանք, թե ինչ պարտավորություններ ունի ՀԱՊԿ-ը Հայաստանի Հանրապետության առաջ և ինչ պարտավորություններ ունի Հայաստանի Հանրապետությունը ՀԱՊԿ-ի և նրա երկրների առաջ», - հարցազրույցում ասում է Փաշինյանը։


Հարցազրույցն ամբողջությամբ եթեր է հեռարձակվելու շաբաթ երեկոյան։ Վարչապետի խոսնակ Արման Եղոյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է տեսագրությունից կարճ հատված։

Դիտվել է՝ 877

Մեկնաբանություններ