ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Ռուսաստանն իր տարածքում դադարեցրել է Հարությունյանի նկատմամբ հետախուզումը

Ռուսաստանն իր տարածքում դադարեցրել է Հարությունյանի նկատմամբ հետախուզումը
07.09.2018 | 19:33

Ռուսաստանը դադարեցրել է իր տարածքում ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի նկատմամբ հետախուզումը` ասել են ՀՀ ոստիկանությունից՝ նշելով, որ գրությունն արդեն ստացել են ռուս իրավապահներից։ Ոստիկանությունը չի մանրամասնում, թե ի՞նչ պատճառաբանությամբ է ռուսական կողմը նման որոշում կայացրել․գրության բովանդակությունն օպերատիվ տվյալներ պարունակող գաղտնիք է։

Դիտվել է՝ 981

Մեկնաբանություններ