ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Փաշինյան․ Բոլոր մարդասպանները պետք է պատասխանատվության կանչվեն

Փաշինյան․ Բոլոր մարդասպանները պետք է պատասխանատվության կանչվեն
07.09.2018 | 19:33

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր պաշտոնական էջում գրել է. «Բոլոր մարդասպանները պետք է պատասխանատվության կանչվեն, թալանվածը՝ մինչև վերջին լուման պետք է վերադարձվի ժողովրդին: Ուրիշ տարբերակ՝ պարզապես չկա»: Գրառումը ուշագրավ է տեղեկությունից հետո, որ Ռուսաստանը դադարեցրել է իր տարածքում Հայաստանի ՊՆ նախկին նախարար Միքայել Հարությունյանի նկատմամբ հետախուզումը։

Դիտվել է՝ 893

Մեկնաբանություններ