ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

ԲՀԿ-ի «Կայուն և հարմարավետ քաղաքներ» միջազգային կոնֆերանսը

ԲՀԿ-ի «Կայուն և հարմարավետ քաղաքներ» միջազգային կոնֆերանսը
07.09.2018 | 19:34

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն անցկացնում է «Կայուն և հարմարավետ քաղաքներ» միջազգային կոնֆերանս, որին մասնակցում են տարբեր աշխարհամասերից ժամանած 30-ից ավելի քաղաքապետեր, Երևանի ավագանու ընտրություններում ԲՀԿ համամասնական ցուցակի անդամներ: Ներկա է նաև ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը: Նա ներկայացրեց ԲՀԿ Երևանի քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանին, ապա խոսեց քաղաքային խնդիրներից:


«Ունենք վթարային շենքեր, Երևանի 20-30 տոկոսը վթարային շենքեր են: Պետք է մարդկանց օգնենք, կառուցենք: Ասֆալտապատման խնդիր կա: Մի տարում մի հատ գարունն են անում, մի հատ աշունն են անում: Բորդյուրները մնացել են ասֆալտի տակ: Սևանի ճանապարհին էլ արդեն բորդյուրին ա հասել: Բայց կարելի է տենդեր սահմանել, մրցույթ անել, ոչ թե անձրևի տակ անեն, ձյան տակ անեն, այլ պատասխան տան: Շուտ փչացավ՝ ինքը պետք է իր հաշվին վերանորոգի»,- ասաց Գագիկ Ծառուկյանը: Նա ասաց, որ իրենց խոսքը գործ է, իրենք տիրապետում են խնդիրներին, ուզում են ոչ թե փող աշխատել, այլ աջակցել, «մենք ուզում ենք՝ պիտանի լինենք»: «Գիտեք՝ կայացած, ունևոր, ոչ մի անգամ պետական պաշտոնի չեմ եղել, մարդ ինչքան կամեցող ա, Աստված իրան այդքան տալիս է: Մի մարդու պատճառով ամբողջ Երևանը չպետք է տուժի»,- ասաց Գագիկ Ծառուկյանը:

Դիտվել է՝ 998

Մեկնաբանություններ