Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ելույթ ունենալով Թեհրանում մՌԴ-Իրան-Թուրքիա եռակողմ գագաթաժողովում, հայտարարել է, որ սիրիական Իդլիբում իրավիճակը ճգնաժամային է ու պայթյունավտանգ։ Էրդողանը կարևոր է համարել տարածքում հրադադարի ռեժիմի հայտարարումը։ «Իդլիբը կարևոր է ոչ միայն Սիրիայի, այլև մեր ազգային անվտանգության ու տարածաշրջանի ապագայի համար, մենք չենք ցանկանում, որ Իդլիբն արյան ծով դառնա», - ասել է Էրդողանը։
Նա նշել է, որ Սիրիայում ստեղծված իրավիճակի հետ կապված ընդդիմադիր խմբավորումներն իրենց խաբված են զգում։ ՌԴ նախագահ Պուտինն ասել է, որ ծայրահեղականներն Իդլիբում սադրանքներ են պատրաստում, այդ թվում՝ քիմիական զենքի հետ կապված։