ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Ռուսաստանը ոգևորությամբ է հետևում Ադրբեջանի հետ հարաբերությունների զարգացմանը

Ռուսաստանը ոգևորությամբ է հետևում Ադրբեջանի հետ հարաբերությունների զարգացմանը
07.09.2018 | 19:39

ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան սեպտեմբերի 7-ին ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է ռուս-ադրբեջանական հարաբերություններին՝ նկատելով, որ Մոսկվան ոգևորությամբ է հետևում Բաքվի հետ երկկողմ հարաբերությունների զարգացմանը: Զախարովան ընդգծել է, որ երկրների միջև բազմաբևեռ համագործակցությունը զարգանում է Ադրբեջանի կառավարության ու ՌԴ կազմի մեջ մտնող սուբյեկտների կառավարությունների միջև կնքված համաձայնագրերի հիման վրա: Նա հավելել է, որ ներկայում գործում է նմանատիպ 17 համաձայնագիր, բացի այդ, ծրագրված է նորերը կնքել: «Ադրբեջանի հետ միջշրջանային կապերի արդյունավետության մասին վկայում են հետևյալ փաստերը՝ Բաքվում բացվել են Դաղստանի, Թաթարստանի, «Բաշկիրիայի ավիաուղիներ», «Պերմի ավիաուղիներ», «Պուլկովոյի ավիաուղիներ», «Սամարայի ավիաուղիներ», «Ուրալի ավիաուղիներ» ընկերությունների, Ռուսաստանի որոշ բիզնես կառուցվածքների ներկայացուցչությունները, «Ուրալ», «Թաթարստան» առևտրի տները:


Ադրբեջանցի գործարարները ներդրումներ են արել Եսենտուկի քաղաքում հանգստաառողջարանային կենտրոնի կառուցման նախագծում, Կրասնոդարում մթերքի արտադրման գործարաններում: Նախագծեր են իրագործվում Կաբարդինո Բալկարիայում, Դաղստանում»,-ասել է Զախարովան: Նրա խոսքով՝ մեկնարկելիք ռուս-ադրբեջանական միջշրջանային համաժողովի շրջանակում քննարկվելու են համագործակցության նոր նախագծերը: «Ռուսաստանը ոգևորությամբ է հետևում Ադրբեջանի հետ երկկողմ հարաբերությունների զարգացմանը: Ահռելի ներուժ կա: Շատ բաներ արդեն իրագործվում են, մի մասն էլ գտնվում է մշակման փուլում»,-ասել է նա:

Դիտվել է՝ 840

Մեկնաբանություններ