ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Պուտինի, Էրդողանի և Ռուհանինի գագաթաժողովի օրը Իդլիբին օդային հարված է հասցվել

Պուտինի, Էրդողանի և Ռուհանինի գագաթաժողովի օրը Իդլիբին օդային հարված է հասցվել
07.09.2018 | 19:40

Երեկ տեղի ունեցած օդային հարվածները ցնցել են Սիրիայի Իդլիբ գավառի որոշ հատվածներ` հայտնել են դիտորդները նույն օրը, երբ Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները հանդիպում են Թեհրանում` որոշելու տարածաշրջանի ճակատագիրը, հաղորդում է Reuters-ը: Սիրիայի մարդու իրավունքների մոնիտորինգի կենտրոնը հայտարարել է, որ հարվածներ են հասցվել Համբեի հյուսիսային նահանգներում և Իդլիբի հարավային մասում՝ ապստամբ խմբերին պատկանող դիրքերի վրա:

Իդլիբը՝ Սիրիայի մյուս մասերից գաղթած քաղաքացիների, ապստամբների, հզոր ջիհադական ուժերի վերջին հանգրվանը (մոտավորապես 10.000 զինյալներ), սեպտեմբերի 4-ից սկսած՝ ցնցվում է Ռուսաստանի օդային նոր հարվածների ալիքից: Ռմբակոծության արդյունքում 13 խաղաղ բնակիչ է զոհվել: ՌԴ պաշտպանության նախարարությունը հաստատել է Իդլիբին օդային հարվածներ հասցնելը:

Դիտվել է՝ 1071

Մեկնաբանություններ