ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Գագիկ Ծառուկյանը ներկայացրել է Երևանի քաղաքապետի պաշտոնում Նաիրա Զոհրաբյանի թեկնածությունն առաջադրելու պատճառները

Գագիկ Ծառուկյանը ներկայացրել է Երևանի քաղաքապետի պաշտոնում Նաիրա Զոհրաբյանի թեկնածությունն առաջադրելու պատճառները
07.09.2018 | 19:41

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը ներկայացրել է Երևանի քաղաքապետ Նաիրա Զոհրաբյանի թեկնածությունն առաջադրելու պատճառները: «Կայուն և հարմարավետ քաղաքներ» կոնֆերանսից առաջ պատասխանելով լրագրողների հարցին, թե ինչու որոշվեց Երևանի քաղաքապետի պաշտոնում առաջադրել Նաիրա Զոհրաբյանի թեկնածությունը, Գագիկ Ծառուկյանը պատասխանեց. «Որովհետև նա ամենապատասխանատուն ու ամենավստահելին է: Մենք արդեն 20 տարի միասին աշխատում ենք, և դուք տեսնում եք, որ նա ցանկացած հարցում ջանք ու եռանդ չի խնայում: Ցանկացած հարցում նա չի թերանում, ուզում է ժողովրդի համար լավ բան անել»: Գագիկ Ծառուկյանը չհամաձայնեց, թե կուսակցության ներսում միանշանակ չի ընդունվել Երևանի քաղաքապետի պաշտոնում Նաիրա Զոհրաբյանի թեկնածությունն առաջադրելու որոշումը: Նա նշեց, որ դիտարկել է 12 անձի թեկնածություն, որպեսզի նաև երևանցիների շրջանում հարցում անցկացնեն ու հասկանան, թե թեկնածուներից ով է ավելի ընդունելի իրենց համար. մեծամասնությունը տվել է Նաիրա Զոհրաբյանի անունը:

Նա հիշեցրեց, որ Երևանի ավագանու ընտրություններին առանձին դաշինքով մասնակցում է «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Արարատ Զուրաբյանը՝ ընդգծելով, որ երևանցիները ում ցանկանան, նրան էլ իրենց ձայնը կտան: Հարցին՝ ում շանսերն է ավելի բարձր գնահատում, Գագիկ Ծառուկյանը խորհուրդ տվեց հարցնել երևանցիներին:

Դիտվել է՝ 1080

Մեկնաբանություններ