ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել է ընդունել Սիրիայի վերականգնման միջազգային համալիր ծրագիր: «Հաշվի առնելով ավերածությունների հսկայական մասշտաբները, ակտուալ եմ համարում Սիրիայի վերականգնման միջազգային համալիր ծրագրի ընդունման նախաձեռնությունը», - ասել է Պուտինը՝ Թեհրանում ելույթ ունենալով Իրանի և Թուրքիայի նախագահների հետ համատեղ մամուլի ասուլիսում: