Թուրքիան հանդես է գալիս սիրիական Իդլիբում հրադադարի ռեժիմի պահպանման օգտին և կոչ է անում դադարեցնել ռմբակոծումներն այդ նահանգում, հայտարարել է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը՝ Թեհրանում ելույթ ունենալով Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի՝ սիրիական կարգավորմանը նվիրված հանդիպմանը:
«Ես կցանկանայի արծարծել սիրիական Իդլիբի և այդ տարածաշրջանի ռմբակոծման հարցը: Առաջարկում եմ հրադադար հաստատել այդ տարածաշրջանում, քանի որ ռմբակոծումները լուրջ սպառնալիք են քաղաքացիական բնակչության համար: Դարձյալ միգրացիայի ալիք է սկսվում, և ի վերջո այդ բնակչությունն իր հայացքն ուղղում Է մեր սահմանի կողմը», - ասել է Էրդողանը: Նրա խոսքով՝ «Թուրքիայի, Ռուսաստանի և Իրանի հատուկ ծառայությունները կքննարկեն Իդլիբում ահաբեկիչների ոչնչացման հարցերը»: