Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել, որ Անկարան անմասն չի մնա, եթե միջազգային հանրությունն անտեսի Սիրիայում անմեղ մարդկանց սպանությունը: Էրդողանի խոսքով՝ մեթոդնեը, որոնք անտեսում են սիրիացի խաղաղ բնակչության անվտանգությունը, «ոչ մի օգուտ չեն բերում»:
Նա հավելել է, որ եթե սիրիական կառավարության շահերի համար անտեսվի անմեղ մարդկանց սպանությունը, Թուրքիան չի կարողանա մնալ Սիրիայի Արաբական Հանրապետության գործընկերը: Անկարան կոչ է անում կարգավորել իրավիճակը սիրիական Իդլիբ նահանգում բացառապես խաղաղ ճանապարհով: