ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Նիկոլ Փաշինյանն իր աթոռի համար ժողովրդին հանեց փողոց․ Շանթ Հարությունյան

Նիկոլ Փաշինյանն իր աթոռի համար ժողովրդին հանեց փողոց․ Շանթ Հարությունյան
10.09.2018 | 00:26

Նիկոլ Փաշինյանն իր աթոռի համար ժողովրդին հանեց փողոց, բայց քաղբանտարկյալների հարցը չդրեց։ Այս մասին այսօր «Վարդաշեն» ՔԿՀ-ում հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց Շանթ Հարությունյանը։

«Նիկոլ Փաշինյանն իր աթոռի համար ժողովրդին հանեց փողոց, բայց քաղբանտարկյալների հարցը չդրեց։ Որպեսզի անշրջելի դարձնի այսպես կոչված հեղափոխությունը, պետք է քաղաքական վճիռ իրականացնի, այսինքն՝ ԱԺ-ն պետք է քաղաքական օրենք ընդուներ, որ Հայաստանում եղել են քաղբանտարկյալներ, և բոլորին պետք է ազատ արձակել։ Իսկ իրավական դաշտում քննությունն ընթացքում կկայանա, կհստակեցվի 6 ամսում։ Այսինքն քաղաքական գործընթաց լինի, նոր իրավական։ Կեղծ հիմնավորում են, թե դատախազությունն անկախ մարմին է, որ տեսնեն՝ Նիկոլն ինչքան «զադնի» կտա։ Նիկոլը կոմպրոմիսի է գնում նախկին համակարգի հետ՝ ընդդեմ իմ նմանների»,-ասաց Շանթ Հարությունյանը։

Դիտվել է՝ 373

Մեկնաբանություններ