Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Ռուսաստանի հետ ռազմատեխնիկական համագործակցության ներուժը չի բացահայտվել լիարժեք:
«Կարծում եմ, որ հիմնական խնդիրն է բացահայտել այն ներուժը, որը կա մեր հարաբերություններում: Այո, իհարկե, մենք ունենք փայլուն հարաբերություններ: Բայց, կարծում եմ, որ այն չպետք է կանգ առնի: Մասնավորապես, մենք ունենք մեծ ներուժ քաղաքական, տնտեսական, ռազմատեխնիկական համագործակցության տեսանկյունից, նաև հումանիտար կապերի ամրապնդման գործում», - հայտարարել է Փաշինյանը՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ, հաղորդում է РИА Новости-ն: