ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Պուտին. Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները հետևողական զարգանում են

Պուտին. Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները հետևողական զարգանում են
10.09.2018 | 00:59

Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները կայուն զարգանում են բոլոր ուղղություններով, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ բանակցությունների ժամանակ: Հանդիպման սկզբում նախագահը նշել է երկկողմ հարաբերությունների առանձնահատկությունը:


«Այսօրվա դրությամբ Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները կայուն զարգանում են բոլոր ուղղություններով: Սա վերաբերում է քաղաքական, ռազմական ոլորտի, անվտանգության հարցերի, տնտեսական համագործակցության ոլորտներում հարաբերություններին... Ես պատրաստ եմ ճշգրտել երկարաժամկետ հեռանկարում մեր փոխգործակցությունը», - ասել է Պուտինը` ընդգծելով Ռուսաստանի առաջնորդությունը Հայաստանի ներդրումային ոլորտում:


Նա ընդգծել է համագործակցությունն էներգետիկ ոլորտում, նշելով ռուսական գազի մատակարարման ցածր գները Հայաստանի համար՝ 1000 խմ համար 150 դոլար, նաև հիշատակելով միջուկային և ջերմային էներգետիկան: «Կապերը զարգանում են մետալուրգիայի և մեքենաշինության ոլորտում: Ընդհանուր առմամբ, մենք խոսելու բան ունենք», - ասել է Պուտինը` նշելով, որ անցյալ տարի ապրանքաշրջանառության աճը կազմել է մոտ 30 տոկոս՝ հույս հայտնելով, որ ցուցանիշը տարվա վերջ էլ ավելի կաճի:

Դիտվել է՝ 347

Մեկնաբանություններ