ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Ռուսական ուժերն ու սիրիական բանակը լայնամասշտաբ ավիահարվածներ են հասցրել Իդլիբ նահանգին

Ռուսական ուժերն ու սիրիական բանակը լայնամասշտաբ ավիահարվածներ են հասցրել Իդլիբ նահանգին
10.09.2018 | 01:00

Ռուսական ուժերն ու սիրիական բանակը լայնամասշտաբ ավիահարվածներ են հասցրել Իդլիբ նահանգին, որը Սիրիայում ընդդիմության վերահսկողության տակ մնացած վերջին տարածքներից է: Նախնական տեղեկություններով՝ ինքնաթիռները մի քանի տասնյակ ռումբեր են նետել, մահացել է առնվազն չորս խաղաղ բնակիչ, այդ թվում՝ երկու երեխա, հաղորդում են արևմտյան լրատվամիջոցները՝ հղում անելով դիտորդական կազմակերպություններին:

Սա ամենահզոր օդային հարձակումն է վերջին մեկ ամսվա ընթացքում, որն իրագործվում է սիրիական ճգնաժամի հարցով Ռուսաստանի, Իրանի ու Թուրքիայի նախագահների միջև երեկ Թեհրանում բանակցություններից հետո: Արևմտյան երկրները մտավախություն ունեն, որ Մոսկվան ու Դամասկոսը կարող են Իդլիբում քիմիական զենք կիրառել, ՌԴ ՊՆ-ն պնդում է, թե ահաբեկիչներն են մտադիր սադրանքների դիմել՝ քիմիական զենք կիրառելով խաղաղ բնակչության դեմ:

Դիտվել է՝ 360

Մեկնաբանություններ