ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը ՌԴ-ում ՀՀ ՊՆ նախկին նախարար Միքայել Հարությունյանի նկատմամբ հետախուզումը չեղարկելու հարցը չի քննարկել: Մոսկվայում լրագրողների հետ ճեպազրույցում Նիկոլ Փաշինյանն ասաց. «Մենք մասնավոր հարցեր չենք քննարկել: Այնպես որ կարծում եմ, որ դա Հայաստանի և Ռուսաստանի իրավապահ մարմինների հետագա համագործակցության հարց է»: