ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Նիկոլ Փաշինյանը՝ Ռուբեն Վարդանյանին

Նիկոլ Փաշինյանը՝ Ռուբեն Վարդանյանին
10.09.2018 | 01:03

Բիզնեսը սիրում է կայունություն, կանխատեսելիություն և հանգստություն` ՌԴ-ում բնակվող հայ գործարարների ու վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ ասել է գործարար Ռուբեն Վարդանյանը: Նա հետաքրքրվել է, թե այս ամենը կա հիմա Հայաստանում, քանի որ նախկին իշխանություններն էլ էին կոչ անում գալ և ներդրումներ անել ՀՀ-ում:

Նիկոլ Փաշինյանը նախ համաձայնել է, որ ՀՀ տնտեսության մեջ կան շատ անհամապատասխան կետեր, տարբեր բանաձևեր անհասկանալի են: «Մենք կարող ենք ասել, թե ով քանի տոկոս փայ պիտի մտներ: Ես չեմ հասկանում, որ ժամանակ առ ժամանակ առաջ է գալիս Հայաստանում կայունության թեման: Հայաստանում տեղի է ունեցել հեղափոխություն, այդ ընթացքում Հայաստանի կայունությունը ոչ մի րոպե չի խաթարվել: Հիմա անընդհատ տարբեր մարդիկ, մամուլը գրում են, խոսում են անկայունության, քաղաքացիական պատերազմի մասին, չեմ հասկանում՝ ինչի՞ մասին է խոսքը, որևէ մեկը կարո՞ղ է բացատրել: Այսօր ՀՀ-ում իշխանությունը պատկանում է ժողովրդին ու միշտ է պատկանելու, ուզո՞ւմ եք՝ ինձ ցմահ միապետ հայտարարեմ, որ ասեք` կայունություն կա, այս առումով այդպես չի լինելու, ժողովուրդը ում որոշեց, որ պիտի լինի իշխանություն, նա էլ լինելու է իշխանություն»,-ասել է նա:Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ոչ ոք Հայաստանում կայունությանը չի խոչընդոտել:
Ռուբեն Վարդանյանն արձագանքել է, որ համագործակցության համար երկխոսություն է անհրաժեշտ, առաջին հերթին դա պետք է բիզնեսի զարգացման համար: Վարչապետը համաձայնել է՝ նշելով, որ կառավարության ամենակարևոր գործառույթներից մեկը պետական միջոցների ծախսերի արդյունավետությունն է:


Նա նաև կոչ արեց Ռուբեն Վարդանյանին ու մյուս գործարարներին հուշել շահութաբեր բիզնեսների հարցում, հաշվարկներ ներկայացնել:

Դիտվել է՝ 519

Մեկնաբանություններ