ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Արտակ Զեյնալյան. Երևանի խնդիրները պետք է լուծվեն արդարաբար և խելամտորեն, երևանցին պետք է ներգրավված լինի խնդիրների լուծման պրոցեսում

Արտակ Զեյնալյան. Երևանի խնդիրները պետք է լուծվեն արդարաբար և խելամտորեն, երևանցին պետք է ներգրավված լինի խնդիրների լուծման պրոցեսում
10.09.2018 | 01:04

Մայրաքաղաքի բնակիչը պետք է ներգրավված լինի խնդիրների լուծման պրոցեսում` Tert.am-ի հետ զրույցում ասել է Երևանի քաղաքապետի «Լույս» դաշինքի թեկնածու, արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը: Նա ասել է, որ ծրագիրն ամբողջությամբ հրապարակվելու է երկուշաբթի: «Ծրագրում բարձրացվում է Երևանի տրանսպորտային հիմնահարցը, աղբահանության և բնակֆոնդի հիմնահարցերը: Այս խնդիրները բազմաշերտ են, դրանց լուծման համար առաջարկում ենք կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ ծրագրեր»,- ասաց Զեյնալյանը: Քաղաքապետի թեկնածուի փոխանցմամբ՝ «Լույսի» ծրագիրը կառուցված է մեկ փիլիսոփայության հիմքով՝ մայրաքաղաքի բնակիչը պետք է ներգրավված լինի խնդիրների լուծման պրոցեսում: «Երևանցին պետք է իմանա, թե ուր են գնում ֆինանսական միջոցները, պետք է գիտակցի, որ դրանք արդարաբար են ծախսվում: Խնդիրները բոլորինն են և դրանք պետք է լուծվեն արդարաբար ու խելամտորեն»,- շեշտեց Արտակ Զեյնալյանը:


Դիտարկմանը, թե Երևանի բնակիչներն ակնկալում են տրանսպորտի և աղբահանության խնդիրները արագ լուծել, Արտակ Զեյնալյանն այսպես արձագանքեց. «Փոփոխությունն արագ կերևա: Բայց մենք շեշտը դրել ենք ոչ թե արագության, այլ որակի, արդյունավետության վրա: Բնականաբար, կլինեն կարճաժամկետ ծրագրեր, որոնք արագ արդյունք կտան, բայց կլինեն երկարաժամկետ ծրագրեր ևս»:


Խոսելով այն տեսակետների մասին, որ Երևանի ավագանու ընտրություններում չի լինելու թեժ մրցապայքար, որովհետև չկա ընդդիմություն, Արտակ Զեյնալյանն ասաց, որ ընդդիմության նախկին ձևաչափն այլևս ընդունելի չէ: «Եթե քաղաքական ուժը, որը չի մասնակցել իշխանության ձևավորմանը, կառավարման մարմինների ձևավորմանը, ընդդիմություն է: Սա է ընդդիմության բանաձևը: Չպետք է պատկերացնել, որ ընդդիմությունը պետք է լինի մերժված, թշնամաբար վերաբերի իշխանությանը: Այնտեղ, որտեղ կա մտքերի բախում, ընդդիմություն է»,- նշեց թեկնածուն: Հարցին, թե կաշկանդված չե՞ք լինի որպես քաղաքապետի թեկնածու քննադատել վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Իմ քայլը» դաշինքին, երբ Դուք կառավարության անդամ եք, Զեյնալյանը պատասխանեց. «Մենք կարող ենք ունենալ լուծումների տարբերություններ, կարող են որոշ բաներ չհամընկնել, ճաշակի խնդիր է ի վերջո: Մտքերի բախումը նպաստելու է միայն նրան, որ քաղաքացին ունենա ընտրության հնարավորություն»:


Հարցին՝ չե՞ք ճնշելու նախարարության աշխատակիցներին քվեարկել Ձեր օգտին, թեկնածուն պատասխանեց. «Ես ենթականերին պատգամել եմ առաջնորդվել խղճով, որևէ բանով կաշկանդված չլինել: Արդարադատության նախարարության ենթակայության տակ գտնվող ստորաբաժանումները ապաքաղաքական են, բոլորը ազատ են որոշումներ կայացնել: Որևէ մեկին որևէ հրահանգ տրված չէ: Հրահանգ է եղել, որ պետք է լինեն չեզոք, առաջնորդվել սեփական կամքով: Սա է եղել հրահանգը»: Արտակ Զեյնալյանն ասաց, որ նախընտրական փուլում լինելու է արձակուրդում, չի զբաղվելու նախարարությամբ, իրեն լինելու է փոխարինող, ով կիրականացնի գործառույթները, որ չնույնացվեն նախարարի ու քաղաքապետի թեկնածուի գործառույթները:

Դիտվել է՝ 469

Մեկնաբանություններ