ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Նիկոլ Փաշինյան. Կապիտալը հայրենիք չունի, բայց կապիտալի տերերը հայրենիք ունեն

Նիկոլ Փաշինյան. Կապիտալը հայրենիք չունի, բայց կապիտալի տերերը հայրենիք ունեն
10.09.2018 | 01:05

Սեպտեմբերի 8-ին Մոսկվայում՝ Ռուսաստանում հայ գործարարների հետ հանդիպմանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ գործարարները պետք է գործեն օրենքի սահմաններում` համոզված լինելով, որ ոչ ոք իրենց չի խաբի։


Կարևոր արձանագրումը, որ ես կուզենայի անել հետևյալն է` բոլորս էլ գիտենք , որ մեր տնտեսության մեջ ներգրավվածության առումով եղել են, գոյություն են ունեցել մի շարք սահմանափակումներ։ Ես այսօր, չնայած այս բանը մի քանի անգամ ասել եմ տարբեր առիթներով, ես այսօր ուզում եմ արձանագրել, որ այսօր մեր տնտեսության մեջ ներգրավվելու, տնտեսությանը մասնակցելու, որևէ ձևով բիզնես գործունեություն ծավալելու համար ՀՀ-ում որևէ մեկի համար չկա որևէ խոչընդոտ, որևէ մեկի համար չկա խանգարող պայմաններ, բացառությամբ, ոչ թե բացառությամբ`մի պայմանով, որ մենք պայմանավորվում ենք, որ մենք որ որևէ գործունեություն պետք է հիմնված լինի օրենքի և օրինականության վրա, այսինքն` մի ՀՀ կառավարության միակ ակնկալիքը որևէ ներդրողից, որևէ բիզնեսից դա հետևյալն է, որ պետք է գործունեությունը 100 տոկոսով համապատասխանի ՀՀ օրենքներին։
Մենք գիտենք, որ ՀՀ հարկային օրենսդրությունը և օրենսդրությունը այս առումով ունի բազմաթիվ պրոբլեմներ։ Երբեմն, այո, հիմնավորում են, որ ընկերությունները 100 տոկոսով օրենքով աշխատելու դեպքում, կարող են լուրջ վնասներ կրել։


Մենք այս ուղերձը նույնպես ընկալել ենք, և հիմա մենք պատրաստում ենք շատ էական և կարևոր փոփոխություններ ՀՀ հարկային օրենսգրքում, որպեսզի օրինական դաշտում իսկապես հնարավոր լինի աշխատել։
Եվ մեր ուղերձը հետևյալն է` Հայաստանում գործե՛ք, հարստացե՛ք և հարստացրե՛ք, որովհետև մենք հասկանում ենք, որ էն փոփոխությունները, տեսեք էսօր մարդիկ իրական տնտեսական փոփոխություններ են ակնկալում, բայց, եթե անկեղծ լինենք, էդ տնտեսական փոփոխությունների իրականացնողը պետք է ներդրողները լինեն, կառավարությունը պետք է պայմաններ ապահովի, վստահություն ներշնչի, կարողանա գործընկերային հարաբերություններ հաստատել բիզնեսի հետ, որպեսզի մարդիկ համոզված լինեն, որ իսկապես ոչ մեկ ոչ մեկին չի ուզում խաբի, «քցի»։


Ես հույս ունեմ` մեր կառավարությունը էս ընթացքում գոնե այդպիսի տպավորություն հասցրել է թողել, որ մենք լիարժեք ազնիվ ենք մեր մտադրություններում։ Էն ինչ, որ մենք բարձրաձայնում ենք, դա էն է` ինչ-որ կա մեր մտքում , կա մեր սրտում։ Մենք դա ենք ուզում և, իհարկե, ընդունված է ասել, որ կապիտալը հայրենիք չունի, մենք համաձայն ենք, որ կապիտալը հայրենիք չունի, բայց կապիտալի տերերը հայրենիք ունեն, և տվյալ դեպքում մեզ համար ամենակարևորը այն կապիտալն է, որի տերերը, որի տերերի հայրենիքը ՀՀ-ն է, Հայաստանն է, Արցախի Հանրապետությունն է, և ես հույս ունեմ, որ այս փայլուն հնարավորությունը մենք կօգտագործենք

Դիտվել է՝ 440

Մեկնաբանություններ