ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Նիկոլ Փաշինյան. Հայաստանն ու Ռուսաստանը Սիրիայում համատեղ հումանիտար ծրագիր են իրականացնելու

Նիկոլ Փաշինյան. Հայաստանն ու Ռուսաստանը Սիրիայում համատեղ հումանիտար ծրագիր են իրականացնելու
10.09.2018 | 01:12

Հայաստանն ու Ռուսաստանը շուտով Սիրիայում համատեղ հումանիտար ծրագիր են իրականացնելու` Մոսկվայում պատասխանելով «Ազատության» հարցին հայտարարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մանրամասնելով, դա ամբողջովին հումանիտար ծրագիր է և որևէ ռազմական բաղադրիչ չի պարունակում։


Ռուսաստանի հետ իրականացվելիք հումանիտար ծրագրի մասին Փաշինյանը խոսել էր սեպտեմբերի 4-ին՝ Երևանում, սակայն մանրամասներ չէր հայտնել։
Փաշինյանը նաև տեղեկացրեց, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը չի քննարկել Ադրբեջանի հնարավոր անդամակցության հարցը ՀԱՊԿ-ին։ Ճշտող հարցին՝ Ադրբեջանի անդամակցության հարցը որևէ ռուսաստանցի պաշտոնյա քննարկե՞լ է հայաստանցի պաշտոնյայի հետ, ՀՀ վարչապետը ժխտական պատասխան տվեց՝ հավելելով՝ եթե պաշտոնական Բաքուն նման ցանկություն հայտնի, հասկանալի է, թե ինչպիսին կլինի Հայաստանի դիրքորոշումը։


Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակի ժամանակավոր պաշտոնակատար Աննա Նաղդալյանը ավելի վաղ ասել էր՝ «եթե դիտարկվի ՀԱՊԿ-ին Ադրբեջանի անդամակցության հարցը, Հայաստանը կօգտագործի վետոյի իր իրավունքը»։
Հայաստանի վարչապետը նաև անդրադարձավ Ռուսաստանի հետ ռազմատեխնիկանան համագործակցության հարցին՝ ասելով, որ «կոնկրետ ծրագրերի մասին կխոսեն համապատասխան գերատեսչությունները»։


Այսօր Կրեմլում Փաշինյանի հետ հանդիպմանը Պուտինն ասել էր.- «Այսօրվա դրությամբ Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունները կայուն զարգանում են բոլոր ուղղություններով: Դա վերաբերում է քաղաքական հարաբերությունների ոլորտին, ռազմական ոլորտին, անվտանգության հարցերին, տնտեսական համագործակցությանը»։ Փաշինյանն էլ նկատել էր. - «Մենք, իհարկե, ունենք փայլուն հարաբերություններ, բայց, կարծում եմ, պետք չէ դրա վրա կանգ առնել. հատկապես մեծ ներուժ ունենք քաղաքական, տնտեսական, ռազմատեխնիկական համագործակցության ոլորտներում և ընդհանրապես հումանիտար կապերի ամրապնդման առումով: Իհարկե, մենք շահագրգռված ենք մեր հարաբերությունների հետագա զարգացմամբ և սերտացմամբ. նկատի ունեմ ոչ միայն երկկողմ հարաբերությունները, այլև համագործակցությունը և ԵԱՏՄ, և ՀԱՊԿ շրջանակում, և ընդհանրապես մյուս ոլորտներում»։


Լրագրողների հետ զրույցում Փաշինյանը ևս մեկ անգամ ընդգծեց, որ այդ համագործակցությունը կա, առաջ է գնում և այս ոլորտում վիճակը նույնպես ավելի լավ է, քան նախկինում էր։ «Արդյոք Վլադիմիր Պուտինի հետ որևէ հայաստանցի նախկին պաշտոնյայի ճակատագիր քննարկել է». այս հարցին էլ Փաշինյանը պատասխանեց՝ որևէ նման հարց չի քննարկվել։

Դիտվել է՝ 509

Մեկնաբանություններ