ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Նիկոլ Փաշինյան. Ես պատրաստ եմ՝ նույն դատով, ինչ ուրիշներին դատում եմ, թող ինձ էլ դատեն

Նիկոլ Փաշինյան. Ես պատրաստ եմ՝ նույն դատով, ինչ ուրիշներին դատում եմ, թող ինձ էլ դատեն
10.09.2018 | 01:14

Գործարար, «Դվին» հյուրանոցի սեփականատեր Վարդան Թովմասյանը Մոսկվայում հայ գործարարների հետ հանդիպման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ է անում կառավարությունը, որ ջրբաժաններ չստեղծվեն և հասարակությանը չբաժանեն սևերի և սպիտակների։ «Նախկինում հանդիպել ենք նախագահ Սարգսյանի, Քոչարյանի հետ և բոլորի ուղերձները նույնն է եղել՝ եկեք, ներդրումներ արեք: Նման հանդիպումներից մեկում ինձ ու իմ լուսահոգի գործընկերոջը՝ Իոսիֆ Կոբզոնին խնդրեցին ներդումներ անել ՀՀ-ում: Ներդրումներ արվեցին, ինչ-որ կոռուպցիոն սխեմա եղավ, որոշ նախարարներ նախագահ Քոչարյանի կողմից պաշտոնանկ արվեցին: Երբ հիմա խոսում եք կոռուպցիոներների մասին, ես նման մթնոլորտ չեմ զգացել: Ոչ մեկ չի ասել՝ մեզ այսքան փայ կտաք, որ աշխատեք: Հիմա, եթե որևէ մեկը սոցցանցում կառավարության մասին ոչ հաճելի բան է ասում, դառնում է «ազգի թշնամի»:

Ինձ հիմա զանգում հարցնում են՝ խնդիրներ չունե՞մ, հարցնում եմ՝ ինչու՞, ասում են՝ դու Քոչարյանի, Սարգսյանի հետ ես շփվել: Քաղաքապետի ընտրության Ձեր թեկնածուն նման մի հայտարարություն է արել սևերի ու սպիտակների մասին, դա լուրջ մտահոգություն է ստեղծում բիզնեսմենների համար: Բոլոր բիզնեսմենները մտահոգված են. ի՞նչ եք անում, որ ջրբաժաններ չստեղծվեն: Ի՞նչ եք անում, որ բաժանարար գծեր չլինեն», - հարցրեց գործարարը: Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ամեն օր անցնում է «Դվին» հյուրանոցի մոտով, և ուրախ է՝ շինարարությունը նույնիսկ գիշերն է ընթանում: «Սոցցանցերում տիրող իրավիճակի մասին ահազանգեր հաճախ եմ ստանում։ Ես միշտ ասել եմ՝ քննադատությանը պետք է հանդուրժողականությամբ վերաբերվել, ես բոլոր ջանքերը կգործադրեմ, որ այդպես էլ լինի: Ինչ վերաբերում է Հայկ Մարությանի հայտարարությանը, թյուրըմբռնում կա։ Այն վերաբերել այլ կոնտեքստի: Բոլորիս համար ակնհայտ է, որ ՀՀ-ին ահրաժեշտ են արտահերթ խորհրդարանական ընտրություններ և երբ ՀՀԿ մեծամասնության ներկայացուցիչները ի հեճուկս քաղաքական պրոցեսների, փորձում են ցույց տալ, թե իրենք թույլ չեն տալու, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններ տեղի ունենան, ասում են՝ դուք մի հատ էլ հեղափոխություն պետք է անեք: Մենք էլ ասում ենք՝ այո՛, պետք լինի մի հատ էլ կանենք, բայց ինչո՞ւ, եթե կառավարության ծրագիր է եկել, դուք էլ կողմ եք քվեարկել, որտեղ գրված է՝ 1 տարվա ընթացքում պետք է տեղի ունենան արտահերթ ընտրություններ: Ես բոլորին կոչ եմ անում ստեղծված քաղաքական իրողությունների հետ հաշվի նստել: Որպես ՀՀ վարչապետ՝ ես բացառում եմ, որ Հայաստանում երբևէ ատելության մթնոլորտ կհաստատվի: Դա համարում եմ իմ պարտավորությունը և Ձեր ահազանգն ի գիտություն եմ ընդունում: ՀՀ բոլոր քաղաքացիներին կոչ եմ անում՝ որևէ թեմայով, որևէ մեկին ուղղված քննադատություն չվերածել ատելության քարոզի: Հայաստանում աննախադեպ թալան է եղել: Ի՞նչ՝ ուզում են թողնենք, որ մարդը մտնի բանկ, կանխիկացնի 4 միլիարդի թալանածն ու հանգիստ գնա՞։ Չի լինելու նման բան...


Ասում են՝ քաղաքական հետապնդում: Ո՞վ է տեսել, որ դատարանը ազատ արձակի քաղաքական հետապնդման ենթարկվողին: Ես չէ՞ի կարող զանգել դատավորին: Կարող էի, բայց ես ի բնե հրաժարվել եմ այդ գործելաոճից, բայց սա չի նշանակում, որ որևէ դատավոր իր կապերն օգտագործելով կարող է հին ձևով աշխատել, որ ոնց նախկինում հրահանգ ստացել են, շարունակեն նույն մարդկանցից հրահանգ ստանալ: Սա էլ թույլ չենք տա: Ճշմարտությունը պետք է բացահայտվի:
Վաղը ես չեմ լինելու վարչապետ, ես հասկանում եմ, որ նույն կանոնն իմ դեմ է օգտագործվելու: Ես համաձայն եմ դրան: Եվ այդ հեռանկարը պետք է օգտագործվի այսօրվա պաշտոնյաներին զսպելու համար, որովհետև կասեն սա գողացել է, չի պատժվել, նա չի պատժվել, մենք էլ գողանանք: Աստվածաշնչում գրված է՝ մի դատիր, որ չդատվես, որովհետև ինչ դատով որ դատում ես, նույն դատով դատվելու ես: Ես պատրաստ եմ՝ նույն դատով ինչ ուրիշներին դատում եմ, թող ինձ էլ դատեն: Իսկ ՀՀ գալ-գնալու խնդիր ոչ մեկ չի ունենալու, ոչ մեկ չի ասելու՝ ինչու սրա հետ խոսեցիք, ինչու սրա հետ հանդիպեցիք, այդ ժամանակներն անցել են», - ասել է Նիկոլ Փաշինյանը:

Դիտվել է՝ 385

Մեկնաբանություններ