ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Նիկոլ Փաշինյան. Մեր գործընկերներին ժամանակ է պետք ի վերջո գնահատելու, թե ինչ է տեղի ունեցել Հայաստանում

Նիկոլ Փաշինյան. Մեր գործընկերներին ժամանակ է պետք ի վերջո գնահատելու, թե ինչ է տեղի ունեցել Հայաստանում
10.09.2018 | 01:17

Եթե ՌԴ-ից Ադրբեջանի մեծածավալ զենք գնելու փաստը հայ-ռուսական հարաբերությունների վատ լինելու վկայությունն են, ուրեմն մենք պետք է արձանագրենք, որ մենք ժառանգել ենք հայ-ռուսական աղետալի վատ հարաբերություններ նախորդ կառավարությունից, «Զինուժին» հարցազրույցում նշել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով դիտարկմանը, թե հայ-ռուսական հարաբերությունները սառում են, որի պատճառներից մեկը Ադրբեջանին ՌԴ-ի զենք վաճառելն է։ «Մինչև իմ՝ վարչապետ դառնալը, Ադրբեջանը Ռուսաստանից ավելի քան 5 մլրդ դոլարի զենք է գնել», - նշել է Փաշինյանը։ Նա ընդգծել է, որ հայ-ռուսական հարաբերությունները պետք է շատ ավելի բարձր մակարդակի լինեն, շատ ավելի ռազմավարական և գործընկերային։


Փաշինյանը նշել է, որ իր ու ՌԴ նախագահի առաջին իսկ հանդիպման ժամանակ ինքը ներկայացրել է, թե ինչ է տեղի ունեցել ՀՀ-ում: «Բայց մենք տեսնում ենք, որ Ռուսաստանում և ռուսական մամուլում անընդհատ տարվում է այն թեզը, որ այնուամենայնիվ շատ հնարավոր է, որ սա այն չէ, ինչ թվում է և այն չէ, ինչ ներկայացնում են մեր գործընկերները։ Մեր մոտեցումն այստեղ շատ հստակ է՝ մեր գործընկերների համար բնական ենք համարում, որ նրանց ժամանակ է պետք ի վերջո գնահատելու համար, թե ինչ է տեղի ունեցել Հայաստանում։ Մեր մոտեցումը հետևյալ է՝ մենք համբերատար և առանց որևէ վերապահման կաջակցենք մեր գործընկերներին, որ նրանք հավաստիանան մեր գործողությունների անկեղծությանն ու ազնվությանը», - նկատել է նա՝ ընդգծելով, որ ՀՀ-ն միշտ պետք է վստահելի լինի գործընկերների համար։


Խոսելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ունեցած հանդիպումների մասին՝ վարչապետը նկատել է, որ դրանց բովանդակությունը թույլ է տալիս ասել՝ հայ- ռուսական հարաբերությունները բնական և պոզիտիվ են․ «Սա չի նշանակում, որ երբ դեռ այս փուլում ռուսական էլիտայի հիմնական մասը, այնուամենայնիվ, վստահ չէ, որ Հայաստանում տեղի է ունեցել այն, ինչի մասին ասվում է: Մենք ուղղակի պետք է այս իրավիճակն ի գիտություն ընդունենք, գործողություններով կառուցենք մեր վստահելի գործընկերոջ իմիջը։ Ես համոզված եմ, որ հենց այդ ճանապարհով էլ կգնանք», - ասել է նա։ Փաշինյանը նաև հավելել է, որ կառավարության և անձամբ իր գործողություններն ուղղված են հայ-ռուսական հարաբերություններում նոր մակարդակ ձևավորելուն, ինչը միևնույն ժամանակ չի նշանակում, թե Հայաստանը չի զարգացնելու հարաբերությունները ԵՄ-ի, ԱՄՆ-ի, Իրանի և Վրաստանի հետ:

Դիտվել է՝ 494

Մեկնաբանություններ