ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Հայաստանը շահագրգիռ է, որ ՀԱՊԿ-ը բառի բուն իմաստով լինի հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն

Հայաստանը շահագրգիռ է, որ ՀԱՊԿ-ը բառի բուն իմաստով լինի հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն
10.09.2018 | 01:19

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ ՀԱՊԿ անդամ երկրները պետք է համբերատար քննարկումների արդյունքում իմանան, թե ինչ պարտավորություններ ունի ՀԱՊԿ-ը Հայաստանի առաջ, ու ինչ պարտավորություններ ունի ՀՀ-ն ՀԱՊԿ-ի առաջ: «Երբ նախկինում, որպես ընդդիմադիր քաղաքական գործիչ, ես ասում էի, որ ՀԱՊԿ-ի պայմանագրի առումով մենք պետք է շատ հստակ մեր դաշնակիցների հետ ու իրար առաջ պարզաբանենք փոխադարձ պարտավորությունները, որ իմանան, թե ՀԱՊԿ-ի շրջանակներում յուրաքանչյուրն ինչ պարտավորություն ու իրավունք ունի, շատերն այդ հայտարարությունները մեկնաբանում էին «հակաՀԱՊԿ-ական»», - «Զինուժ» հաղորդաշարին հարցազրույցում ասաց ՀՀ վարչապետը: Նա ընդգծեց՝ ՀԱՊԿ երկրների ղեկավարների հետ առաջին շփումներում իր համար ակնհայտ է դարձել, որ նույն հարցը նաև նրանք ունեն: «Այս հարցը մենք պետք է լուծենք, ու սա ոչ միայն Հայաստանի խնդիրն է, այլև բոլորի», - ասաց նա:


Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ պետք է արձանագրել պրոբլեմները, համբերատար ու տրամաբանության մեջ քննարկել հարցերը՝ իմանալու, թե ինչ պարտավորություն ունի ՀԱՊԿ-ը ՀՀ-ի առաջ, և ինչ պարտավորություն ունի ՀՀ-ն ՀԱՊԿ-ի ու անդամ երկրների առաջ: «Գաղտնիք չկա, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ առաջին շփումների ժամանակ ես մեր մտահոգությունները փոխանցել եմ Բելառուսի նախագահին և, ընդհանրապես, ՀԱՊԿ-ի բոլոր երկրների ղեկավարներին, ովքեր Ադրբեջանի հետ զենքի, զինամթերքի առևտուր են անում, որը մեզ անհանգստացնում է», - ասաց Ն. Փաշինյանը: ՀՀ վարչապետն ասաց, թե ուզում է, որ շատ հստակ լինի քննարկումների նպատակը: «Նպատակը ոչ թե վնասելն է ՀԱՊԿ-ին, այլ ընդհակառակը՝ ուժեղացնելը կազմակերպությունը: Հայաստանը շահագրգիռ է, որ ՀԱՊԿ-ը բառի բուն իմաստով լինի հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն, էլի եմ ասում՝ մենք այստեղ շատ հստակ խնդիր ունենք լուծելու, դա մեր երկրի անվտանգության մակարդակի բարձրացումն է, ու մեր աշխատանքը պետք է միտված լինի հենց դրան», - ընդգծեց ՀՀ վարչապետը:

Դիտվել է՝ 583

Մեկնաբանություններ