ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Նիկոլ. Փաշինյանը՝ անցումային արդարադատության մասին

Նիկոլ. Փաշինյանը՝ անցումային արդարադատության մասին
10.09.2018 | 01:22

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում ռուսաստանաբնակ հայ գործարարների հետ հանդիպմանը բացատրեց անցումային արդարադատության էությունը, նա շեշտեց, որ անցումային արդարադատությունը ոչ թե հակաօրինական կամ օրենքից դուրս գործիք է, այլ կարող է տեղի ունենալ միայն օրենքով սահմանված կարգով, Սահմանադրության շրջանակներում, ինչը միջազգայնորեն ընդունված երևույթ է:


«Դա որևէ կերպ չի կարող բիզնեսի հետ առնչվել: Դա կարող է առնչվել միայն կոռուպցիայի և կոռուպցիոն երևույթների հետ: Դա որևէ ձևով չի կարող առնչվել բիզնեսի և սեփականության հետ: Սեփականության վերաբաշխում չի լինելու: Բայց ես չեմ բացառում, որ կոռուպցիոն դեպք լինի, երբ պարզվի, որ մի շատ բարձրաստիճան պաշտոնյա ունի տասնյակ միլիոն դոլարների ակտիվներ և ունեցվածք, և Հայաստանի օրենսդրությամբ սահմանված կարգով այդ գողացված ակտիվները վերադարձվեն Հայաստանի Հանրապետությանը», - ընդգծեց վարչապետը: Նա հավելեց, որ ստիպված են լինելու գնալ այս ճանապարհով, որովհետև կարող է պարզվել, որ մեր ազգային հարստության շատ մեծ հատվածը ծվարած է օֆշորային գոտիներում: «Մենք հո չե՞նք կարող դրա հետ համակերպվել: Անցումային արդարադատությունն այն մասին է, որ մենք կարողանանք միջազգային կառույցների հետ համագործակցությամբ գտնել այդ ակտիվները և հետ բերել», - մանրամասնեց Փաշինյանը: Նա ասոց, որ չեն գնալու այդ ճանապարհով, քանի դեռ դրա շուրջ հանրային լայն համաձայնություն չլինի, հաշվի առնված չեն լինի բոլոր մտահոգությունները, քանի դեռ չկան երաշխիքներ, որ դա այլ երևույթների չի վերածվի: «Մեզ համար ամենակարևորը վստահությունն է Հայաստանում տեղի ունեցող գործընթացների նկատմամբ: Այդ վստահությունից թանկ մենք ոչինչ չունենք», - եզրափակեց վարչապետը:

Դիտվել է՝ 632

Մեկնաբանություններ