ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Սիրիայից վերադառնալիս վթարի հետևանքով մահացել է Աբխազիայի վարչապետը

Սիրիայից վերադառնալիս վթարի հետևանքով մահացել է Աբխազիայի վարչապետը
10.09.2018 | 01:23

Աբխազիայի Գուդաուտիի շրջանում վթարի հետևանքով մահացել է վարչապետ Գենադի Գագուլիան՝ տեղեկացնում է lenta.ru-ն: Շարասյունը, որում գտնվել է վարչապետին տեղափոխող ավտոմեքենան, վերադարձել է Սիրիայից, որտեղ պետական այցելությամբ գտնվել է վարչապետը: Վարչապետի ավտոմեքենան բախվել է հանդիպակաց երթևեկության հատվածից դուրս եկած ավտոմեքենային, որի ղեկին Աբխազիայի երիտասարդ քաղաքացի է եղել: Այլ մանրամասներ հայտնի չեն:

Դիտվել է՝ 545

Մեկնաբանություններ