Բաքուն քննադատել է Հայաստանի վարչապետի՝ Մոսկվայում հնչեցրած վերջին հայտարարությունը, թե Ղարաբաղն առաջիկայում պետք է լինի Հայաստանի մի մասը: «Այդ պնդումները հարվածում են բանակցյաին գործընթացին», - հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Հիքմեթ Հաջիևը՝ հավելելով. «Հայաստանի ղեկավարությունը նպատակաուղղված կամ չգիտակցելով, իրավիճակի սրացման տանող հայտարարություն է անում Մինսկի խմբում համանախագահող երկրում՝ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների՝ Նյու Յորքում նախատեսված հանդիպումից առաջ: Եվս մեկ անգամ ուզում ենք ընդգծել, որ նմանօրինակ հայտարարությունները իրավիճակի սրման ողջ պատասխանատվությունը դնում են Հայաստանի և նրա ղեկավարության վրա», - նշել է Ադրբեջանի ԱԳՆ-ն: