ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Գյումրիում ռուսական ռազմաբազայի զինծառայողը մտել է հարսանյաց սրահ եւ ջարդուփշուր արել ամբողջ գույքը

Գյումրիում ռուսական ռազմաբազայի զինծառայողը մտել է հարսանյաց սրահ եւ ջարդուփշուր արել ամբողջ գույքը
10.09.2018 | 01:40

Շիրակի մարզում սեպտեմբերի 9-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել: Ժամը 01:40-ի սահմաններում ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Գյումրիի պահպանության բաժնում «տագնապ» ազդանշան է միացվել Գյումրիում գործող «Դվին» հարսանյաց սրահից:

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Մուշի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողներն ու ՊՊԳՎ Գյումրիի պահպանության բաժնի խումբը: Ոստիկանները հարսանյաց սրահի ներսում հայտնաբերել են ՌԴ քաղաքացի, 26-ամյա Վասիլի Իչետովկինին, նա բերման է ենթարկվել ոստիկանության Մուշի բաժին: Ազդանշանային կանչից առաջ Վ. Իչետովկինը կոտրել է հարսանյաց սրահի հետնամասի դռան ապակին, մտել սրահ եւ կոտրել ողջ գույքը, այդ թվում՝ օդորակիչը, ծաղկամանները, դռան ապակիները, այլ իրեր: Վ. Իչետովկինը ծառայում է Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայում՝ որպես ջոկի հրամանատար, կրտսեր սերժատն է: Նրան հանձնել են ռազմաբազայի հրամանատարությանը: Բա հետո՞:

Դիտվել է՝ 736

Մեկնաբանություններ