ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Նիկոլ Փաշինյան. Քոչարյանի գործում քաղաքական կոմպոնենտ չկա

Նիկոլ Փաշինյան. Քոչարյանի գործում քաղաքական կոմպոնենտ չկա
10.09.2018 | 11:38

Ռոբերտ Քոչարյանի գործում քաղաքական կոմպոնենտ չկա` «Իմ քայլը հանուն Տավուշի» ներդրումային համաժողովի ավարտից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։


Պատասխանելով «Ազատության» հարցին, թե Քոչարյանն ասում է, որ «2008-ին հենց Փաշինյանն է հանցանք գործել և հիմա անձնական վրեժ է լուծում»՝ վարչապետն ասաց. «Ես կարծում եմ, որ այդ գործի մեջ որևէ քաղաքական կոմպոնենտ չկա, և եթե քաղաքական կոմպոնենտ լիներ, Քոչարյանը հենց այսօր ազատության մեջ չէր լինի, ինչը չի նշանակում, որ նա եթե վաղը լինի կալանքի տակ, նշանակում է, որ կա քաղաքական կոմպոնենտ։ Այն, ինչ որ տեղի է ունեցել 2008-ի մարտի 1-ին, տեղի է ունեցել բոլորիս աչքի առաջ։ Եվ այն փաստական հանգամանքները, որ կան, գոյություն ունեն, դրանց տիրապետում են վարչապետին կից օպերատիվ մարմինները, կարծում եմ, որ նոր լույս կսփռեն արդեն իսկ ակնհայտի վրա: Ես ասել եմ, որ ինքս ինձ համար անձնական խայտառակություն կհամարեմ, որ Հայաստանում մեր կառավարության օրոք քաղբանտարկյալներ հայտնվեն»։


Նշենք, որ Հայաստանի վարչապետը չհստակեցրեց՝ Ռոբերտ Քոչարյանի հարցը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկե՞լ է, թե՞՝ ոչ։
«Մենք քննարկել ենք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ հարցեր։ Բոլոր հնարավոր հարցերը, որ կարելի էր քննարկել», -ասաց Փաշինյանը։
Ճշտող հարցին, թե Քոչարյանի հարցն էլ է քննարկվե՞լ, Փաշինյանը պատասխանեց․ «Բոլոր հնարավոր հարցերը քննարկվել են»։

Դիտվել է՝ 438

Մեկնաբանություններ