ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Մոսկվայում կհանդիպեն ԱՄՆ և Ռուսաստանի էներգետիկայի նախարարները

Մոսկվայում կհանդիպեն ԱՄՆ և Ռուսաստանի էներգետիկայի նախարարները
10.09.2018 | 11:42

Սեպտեմբերի 13-ին Մոսկվայում հանդիպելու են ԱՄՆ և ՌԴ էներգետիկայի նախարարներ Ռիք Փերին ու Ալեքսանդր Նովակը: Հուլիսին Հելսինկիում Թրամփ-Պուտին հանդիպումից հետո Փերին ամենաբարձրաստիճան ամերիկացի պաշտոնյան է, որ այցելում է Մոսկվա:

Նախարարները քննարկելու են «Հյուսիսային հոսք-2» գազամուղի հարցը, որը Բալթիկ ծովի հատակով ռուսական գազը պետք է հասցնի Գերմանիա: ԱՄՆ-ը, Լեհաստանը, Բալթյան որոշ երկրներ ու ԵՄ անդամ այլ պետություններ բարձրաձայնել են իրենց մտահոգությունը, որ կառուցելով նման գազամուղ՝ Կրեմլը կարող է հրաժարվել Ուկրաինայի տարածքով դեպի Եվրոպա գազամուղից, որն էլ ճնշման նոր լծակ կտա Մոսկվային Կիևի հետ բանակցություններում:

Դիտվել է՝ 459

Մեկնաբանություններ