ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Երևանում սկսվեց ավագանու արտահերթ ընտրությունների քարոզարշավը

Երևանում սկսվեց ավագանու արտահերթ ընտրությունների քարոզարշավը
10.09.2018 | 11:44

ԿԸՀ -ի ժամանակացույցի համաձայն` սեպտեմբերի 10-ին սկսվում է Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավը: Ընտրությունները տեղի են ունենալու սեպտեմբերի 23-ին, քարոզարշավը կավարտվի սեպտեմբերի 21-ին:
Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցում է 12 քաղաքական ուժ՝ «Բարգավաճ Հայաստան», «Երկիր Ծիրանի», «Ժառանգություն», «Ժողովրդական ուղի», «Հայ Յեղափոխական դաշնակցություն», «Հայք», Ռեֆորմիստների և «Օրինաց երկիր» կուսակցությունները, ինչպես նաև «Երևանի հանրություն», «Իմ քայլը», «Երևանցիներ» և «Լույս» դաշինքները:


Երևանի նախկին քաղաքապետ, ՀՀԿ անդամ Տարոն Մարգարյանը հրաժարական էր տվել հուլիսի 9-ին:

Դիտվել է՝ 593

Մեկնաբանություններ