ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

«Ժառանգություն» կուսակցության անդամն ու համակիրը բերման են ենթարկվել «Street art» ոճի մեջ քաղաքական գովազդի համար

«Ժառանգություն» կուսակցության անդամն ու համակիրը բերման են ենթարկվել «Street art» ոճի մեջ քաղաքական գովազդի համար
10.09.2018 | 11:45

Աժ մոտակայքից ոստիկանության Արաբկիրի բաժանմունք ձեռնաշղթաներով բերման են ենթարկվել «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Հովսեփ Ղազարյանին և կուսակցության համակիր Վահագն Հովհաննիսյանին:


Կուսակցությունը Facebook-ի իր էջում տեղեկացնում է, որ, որ նրանց «հանցանքը» կայացել է նրանում, որ փորձել են «Street art» ոճի մեջ «Ժառանգության» քաղաքական գովազդը (առանց որևէ նախընտրական տարբերանշանի) իրականացնել փողոցի մայթերին: Արաբկիրի բաժին է մեկնել Արմեն Մարտիրոսյանը: Պարզաբանումներից հետո նրանց ազատ են արձակել:

Դիտվել է՝ 440

Մեկնաբանություններ