ԱԺ վեցերորդ գումարման աշնանային նստաշրջանի օրակարգի նախագծում ընդգրկվել է 37, սեպտեմբերի 10-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում՝ 29 հարց: ԱԺ-ն իր նիստը սկսվել է ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի, ինչպես նաև Կենտրոնական բանկի խորհրդի անդամի ընտրությամբ:
ԱԺ օրակարգում են «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին», «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին», «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» ՀՀ օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին. և այլ օրենքների նախագծեր: