ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Փաշինյանն այցելել է կառավարության շենքի դիմաց ինքնահրկիզված քաղաքացուն

Փաշինյանն այցելել է կառավարության շենքի դիմաց ինքնահրկիզված քաղաքացուն
10.09.2018 | 11:47

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Ճառագայթային բժշկության և այրվածքների կենտրոնում այցելել է կառավարության շենքի դիմաց ինքնահրկիզում իրականացրած քաղաքացուն: «Վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: Բժիշկները պայքարում են նրա կյանքը փրկելու համար: Ցավում եմ շատ: Ծանր է շատ», - գրել է Փաշինյանը Facebook-ի իր էջում։

Դիտվել է՝ 517

Մեկնաբանություններ