ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Նիկոլ Փաշինյան. Կարևոր չէ՝ ինչ ազգանուն ունի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը, նա կլինի ՀՀ ներկայացուցիչ ՀԱՊԿ-ում սահմանված ժամկետի ընթացքում

Նիկոլ Փաշինյան. Կարևոր չէ՝ ինչ ազգանուն ունի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը, նա կլինի ՀՀ ներկայացուցիչ ՀԱՊԿ-ում սահմանված ժամկետի ընթացքում
10.09.2018 | 11:48

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել ռուսական «Коммерсантъ» պարբերականին, որում խոսել է հայ-ռուսական հարաբերությունների, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման արդյունքների, ՀԱՊԿ-ի շուրջ իրավիճակի ու այլ հարցերի մասին։ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով լրագրողի՝ Հայաստանում ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի հանդեպ սկսված քրեական հետապնդման ու Մոսկվայից հնչած դժգոհությունների մասին հարցին, նշել է, որ Հայաստանը դեռ ունի մեկուկես տարի իր կողմից ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում ներկայացուցիչ ունենալու համար, և չնայած Խաչատուրովի հետ կապված իրավիճակին՝ ժամկետային այդ պայմանն ուժի մեջ է։


«ՀԱՊԿ-ը նաև մեր կառույցն է։ Ինչո՞ւ է այնպես մեկնաբանվում, կարծես ինչ-որ մեկի համար ՀԱՊԿ-ն ավելի թանկ է, քան Հայաստանի համար։ Դա այդպես չէ։ Այն մեզ համար նույնքան թանկ է, որքան կառույցի անդամ մյուս երկրների համար։ Կա հստակ ժամկետ Հայաստանի ներկայացուցչի կողմից ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի ստանձնման համար (3 տարի), այն չի լրացել։ Մենք, համենայն դեպս, ունենք դեռ մեկուկես տարի։ Նշանակություն չունի, թե ինչ ազգանուն է կրում գլխավոր քարտուղարը։ Նա պետք է լինի Հայաստանի ներկայացուցիչ սահմանված ամբողջ ժամկետի ընթացքում՝ ինչպես և նախատեսված է»,- նշել է նա։


Փաշինյանն ասել է, որ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ իրենք պայմանավորվել են քննարկել հարցն ու հասնել փոխհամաձայնության։ Ըստ նրա՝ հարցն այդքան էլ վիճելի չէ, և այն պետք է լուծվի ընդհանուր համագործակցության ու դաշնակցային մթնոլորտում։


Ի պատասխան լրագրողի նկատառմանը, որ ՀԱՊԿ կանոնակարգում նշված չէ, որ հաջորդ գլխավոր քարտուղարը պետք է անպայման լինի նախորդ քարտուղարին հետ կանչած երկրից, վարչապետ Փաշինյանն ասել է․ «Սակայն ասված էլ չէ, որ եթե ինչ-որ մեկին հետ են կանչում, ժամկետը սպառվում է»։

Դիտվել է՝ 594

Մեկնաբանություններ