ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Պուտինը շնորհավորել է Սոբյանինին՝ Մոսկվայի քաղաքապետի ընտրություններում հաղթանակի կապակցությամբ

Պուտինը շնորհավորել է Սոբյանինին՝ Մոսկվայի քաղաքապետի ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
10.09.2018 | 11:49

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Մոսկվայի գործող քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի հետ և շնորհավորել նրան՝ Մոսկվայի քաղաքապետի ընտրություններում հաղթանակի կապակցությամբ: Ընտրությունների վերջնական արդյունքները դեռ հայտնի չեն, Մոսկվայի քաղաքային ընտրական հանձնաժողովն արդեն հաշվարկել է քվեաթերթիկների 82.48%-ը: Վերջին տվյալներով՝ առաջատարը գործող քաղաքապետ Սերգեյ Սոբյանինն է` նա հավաքել է ձայների 69.60%-ը: Երկրորդը ՌԴԿԿ-ի թեկնածու Վադիմ Կումինն է 11.59%-ը: Երրորդ տեղում է Իլյա Սվիրիդովը՝ 7.20%-ով, իսկ Միխայիլ Դեգտյարևը և Միխայիլ Բալակինը հավաքել են 6.82%-ն ու 1.89%:


Մոսկվայում և Ռուսաստանի բոլոր շրջաններում սեպտեմբերի 9-ին քաղաքապետերի և նահանգապետերի ընտրություններին զուգահեռ բողոքի ցույցեր են եղել ընդդեմ կենսաթոշակային օրենսդրական բարեփոխումների: Ցույցերի անցկացման նախաձեռնողներից է ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին, իշխանությունները համաձայնություն չեն տվել ցույցերի անցկացմանը: BBC-ին հայտնում է, որ Մոսկվայում ցուցարարներից մեկի նկատմամբ քրեական գործ է հարուցվել՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն կիրառելու հոդվածով: Նրան 10 տարվա ազատազրկում է սպառնում: Տղամարդու անունն իրավապահները չեն հաղորդում: Բողոքի ցույցերն անցկացվել են Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում և մյուս խոշոր քաղաքներում: Ակցիային մի քանի հազար մարդ է մասնակցել: ՆԳՆ-ն հաղորդում է Սանկտ Պետերբուրգում 100 մարդու ձերբակալության մասին: Որոշ աղբյուրներով՝ նրանց թիվը շատ ավելի մեծ է: Մոսկվայում մի քանի մարդու են ձերբակալել: Ամենից շատ թվով ձերբակալվածներ կան Եկատերինբուրգում: Ռուսաստանի հեռավոր շրջաններում քվեարկությունն ընտրություններում արդեն ավարտվել է, ձայների հաշվարկ է ընթանում:

Դիտվել է՝ 431

Մեկնաբանություններ