ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Коммерсантъ-ին՝ պատմելով Կրեմլ այցի արդյունքների մասին: Լրագրողի հարցին, որ օրերս ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպման շրջանակում կնքվել են տասնյակ տարաբնույթ համաձայնագրեր, մինչդեռ Փաշինյան-Պուտին հանդիպումներից ոչ մեկի ժամանակ որևէ փաստաթուղթ չի ստորագրվել, ՀՀ վարչապետն ասել է, որ պատճառն այն է, որ դա աշխատանքային հանդիպում է եղել, աշխատանքային այց:
«Ես դեռևս պաշտոնական այցով Մոսկվա չեմ մեկնել, ՌԴ նախագահն էլ պաշտոնական այցով Երևան չի եկել: Լիահույս եմ, որ մոտ ապագայում մենք երկկողմ պաշտոնական այցեր կունենանք ու դրանց շրջանակում տարբեր ոլորտներին վերաբերող փաստաթղթեր՝ տնտեսական, ռազմատեխնիկակական ուղղվածության համաձայնագրեր կստորագրվեն: