ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Ալֆոնսո Կուարոնի «Ռոմա» ֆիլմը արժանացել է Վենետիկի կինոփառատոնի գլխավոր մրցանակին

Ալֆոնսո Կուարոնի «Ռոմա» ֆիլմը արժանացել է Վենետիկի կինոփառատոնի գլխավոր մրցանակին
10.09.2018 | 22:21

Մեքսիկացի ռեժիսոր Ալֆոնսո Կուարոնի «Ռոմա» ֆիլմը լավագույնը ճանաչվեց Վենետիկում ավարտված միջազգային 75-րդ կինոփառատոնում, արժանանալով գլխավոր` «Ոսկե առյուծ» մրցանակին: Սև-սպիտակ ժապավենի վրա նկարահանված «Ռոմա»-ն, ըստ Կուարոնի, ինքնակենսագրական է և պատմում է 60-ականների և 70-ականների Մեխիկոյի մասին: Ալֆոնսո Կուարոնը ֆիլմը նվիրել է իր դայակին, ընտանիքին և ողջ Մեխիկոյին:

Դիտվել է՝ 626

Մեկնաբանություններ