ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Արմեն Աշոտյան. Վարչապետի օգնականի պաշտոնից ազատեք ոճաբանին և հոգեբանի ընդունեք, հաստատ ավելի մեծ օգուտ կտա

Արմեն Աշոտյան. Վարչապետի օգնականի պաշտոնից ազատեք ոճաբանին և հոգեբանի ընդունեք, հաստատ ավելի մեծ օգուտ կտա
11.09.2018 | 13:03

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը կարծում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոգեբանի կարիք ունի։

«Նիկոլ Փաշինյանի այսօրվա հանրահավաքային ելույթը անհավասարակշիռ, անզուսպ և նյարդային էր այն աստիճանի, որ դրա քաղաքական մասին անդրադառնալուց առաջ մի խորհուրդ տամ։ Կառավարությունում վարչապետի օգնականի պաշտոնից ազատեք ոճաբանին և հոգեբանի ընդունեք։ Հաստատ ավելի մեծ օգուտ կտա», - Facebook-յան իր էջում գրել է Արմեն Աշոտյանը։

Դիտվել է՝ 751

Մեկնաբանություններ