ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

ՀՔԾ պետ. Քոչարյանի նկատմամբ միայն կալանավորումը կարող է ապահովել նրա պատշաճ վարքագիծը

ՀՔԾ պետ. Քոչարյանի նկատմամբ միայն կալանավորումը կարող է ապահովել նրա պատշաճ վարքագիծը
11.09.2018 | 22:56

Նախաքննության ընթացքում հայտնի է դարձել, որ Ռոբերտ Քոչարյանը մեկնում է Հայաստանից, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը: «Քոչարյանն ազատության մեջ կարող էր թաքնվել, խոչընդոտել գործի քննությանը և բացառապես կալանավորման պայմաններում է հնարավոր պահպանել նրա պատշաճ վարքագիծը»,-ասաց նա: ՀՔԾ պետը շեշտեց՝ խափանման միջոց կալանավորումը չհեռանալու մասին ստորագրություն ընտրելը միայն մասնակի կարող է կանխել Քոչարյանի պատշաճ վարքագիծը:


«Մենք հիմա էլ գտնում ենք, որ Քոչարյանի նկատմամբ միայն կալանվորումը կարող է ապահովել նրա պատշաճ վարքագիծը»,-ընդգծեց ՀՔԾ պետը:

Դիտվել է՝ 738

Մեկնաբանություններ