ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Արարատ Միրզոյան. Իշխանությունները կարող են և պարտվել, պետությունը՝ ոչ

Արարատ Միրզոյան. Իշխանությունները կարող են և պարտվել, պետությունը՝ ոչ
12.09.2018 | 12:55

ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի գաղտնալսմանն ու հրապարակմանը:


«Դուք գիծ անցաք։ Իշխանությունների դեմ քաղաքական պայքարի և հակապետական գործունեության միջև նուրբ սահմանը։ Դե ինչ, իշխանությունները կարող են և պարտվել, պետությունը՝ ոչ»,-գրել է նա:

Դիտվել է՝ 613

Մեկնաբանություններ