Ոստիկանությունը բերման է ենթարկել գործարար - պատգամավոր Սամվել Ալեքսանյանի թիկնազորին` տեղեկությունը հաստատեցին ոստիկանությունից՝ նշելով, որ Լեոյի փողոցից 5 անձ է բերման ենթարկվել ոստիկանություն: Նրանց մոտ եղել են զենքեր, այժմ ստուգվում է զենքերի օրինականությունը, ճշտվում են հանգամանքները: Այսօր պատգամավոր Սամվել Ալեքսանյանը վստահեցրել էր, որ ոչ օլիգարխ է, ոչ էլ թիկնազոր ունի: