Հոկտեմբերի 29-30-ը Երևանում անցկացվելիք ՀԱՊԿ ԽՎ խորհրդի և Վեհաժողովի 9-րդ լիագումար նիստերի անցկացմանը վերաբերող օրակարգային հարցեր են քննարկել Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը և ՀԱՊԿ ԽՎ պատասխանատու քարտուղար Պյոտր Ռյաբուխինը: Զրուցակիցները կարևորել են ՀԱՊԿ անդամ երկրների խորհրդարանների համագործակցության ամրապնդումը, անդրադարձել կառույցում հայկական պատվիրակության գործունեությանը:
«ՀԱՊԿ-ն ունի առանցքային նշանակություն մեր երկրի անվտանգության ապահովման գործում, և այդ առումով ՀԱՊԿ-ին անդամակցելն այլընտրանք չունի», ասել է Շարմազանովը: